Կանադայի ԱԳ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին:
Նա Թվիթերում գրել է. «Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները»: Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ: